Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ-ում հարցեր ուղղեց ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին․
Հայաստանում կարելի է կամ օրինակա՞ն է արդյոք դատարան շրջափակելը։ Հայաստանում կարելի կամ օրինակա՞ն է դատավորին դատարանի շենքի պատուհանից ցած նետելը։ Հայաստանում կարելի է կամ օրինական է արդյո՞ք ԱԺ շենք շրջափակելը, այս հարցի համատեքստում նաև պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելը․․․ՀՀ-ում կարելի է արդյո՞ք երկարաժամկետ խոչընդոտել ՀՀ քաղաքացու տեղաշարժին և վերջում։ ՀՀ-ին կարելի է կամ օրինակա՞ն է արդյոք մտնել Պետական պահպանության հիմնարկ և որոշել սեփական գործողությունները այնտեղ, սեփական գործողությունների տևողությունը այնտեղ, ինչպես օրինակ ռադիոտունը։
«Այս հարցերին չպատասխանելը կամ էս ամբիոնից դրանց չպարզաբանումը ձեր ամբողջ պաշտոնավարման ընթացքում ձեզ հետապնդելու են այսպես թե այնպես»,-ասաց պատգամավորը։
Մկրտչյանի որևէ հարցին Գրիգորյանը չպատասխանեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը