Այդ կանոնակարգը հերթական զիջումների մասին է, ընդամենը վերնագիրն են փոխել: Այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այդ փաստաթղթի իրավական հիմքի վիճարկելիության և անթույլատրելիության մասին մասնագետներն արդեն խոսել են։ Այդ բովանդակությունը իրավական ակտի վերնագրին ընդհանրապես համապատասխան չէ։ Մեզ ասում են՝ հանձնաժողովների աշխատանքի ձևի և ոճի մասին է այդ փաստաթուղթը։ Ոչ, դա ՀՀ-ի հերթական զիջումների մասին է, թուրք-ադրբեջանական շահերի ու ցանկությունների հաջորդ փաթեթն է այս անգամ մեզ մատուցված։ Այդ փաստաթուղթն իրավական կոլիզիա է, որովհետև ՀՀ-ի և Ադրբեջանի իրավական բազան տոտալ տարբերվում են իրարից։ Էլ չեմ ասում, որ իրավական հիմքն է անգամ տարբեր։ Հետևաբար, այ, թե ինչի համար էր ՍԴ-ն շրջափակվում, հակասահմանադրական ճանապարհով փոխվում էր ՍԴ կազմը, ինչու են այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ, ինչու է նստած Արմեն Աշոտյանը։ Այսօրվա համար, որ կանոնակարգի անվան տակ ՀՀ-ն ծախեն և մեր բնակչությունն ու պետության գոյությունը հետո դնեն վտանգի տակ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը