12 11 2024

Այս իրականության հեղինակ դրուժանի հետ համակեցություն հնարավոր չէ. Աննա Մկրտչյան



«Աշխարհը ձերն է լինելու, միայն թողեք իշխանությունը զավթեմ», «Ամեն ինչ ձեր ասածով եմ անելու, միայն թողեք իշխանությունը զավթեմ». ահա սա էր 2018-ին ժողովրդին ուղղված միակ հաղորդագրությունը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Հիմա ձեզ լրիվ ուրիշ բան են ասում: Ասում են՝ «ո՞վ եք դու վաբշե, ո՞վ է ձեզ ասել, որ աշխարհը ձերն է, դուք այս աշխարհում ընդհանրապես տեղ չունեք։ Ո՞վ եք, որ Արցախը ձեզ պատկանի, ո՞վ դարձաք, որ Սյունիքում անվտանգ երթևեկեք, ո՞վ դարձաք, որ հայրենիքից խոսեք ու պահանջատեր լինեք ցեղասպանության համար․․․»: Վերջերս էլ ձեզնից շամպայն ու կոնյակը խլեց՝ ասելով, որ հայկական չի։ Այս իրականության հեղինակ դրուժանի հետ համակեցություն հնարավոր չէ ։ Այս ընչաքաղց մուտանտից ազատվել է պետք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ