03 09 2024

Հայաստանի օրացույցում չի մնացել մի օր, որ Նիկոլը չպղծի և սուգ չդարձնի. Աննա Մկրտչյան



Այնպես են անում, որ Արցախի ոչ ԱԺ-ն կարողանա գործել, ոչ կառավարությունը, ոչ էլ նախագահի գործունեությունն են ապահովում, էլ չեմ խոսում գերիների մասին, որ մոռացել են, անգամ հնարավորություն չեն օգտագործում այդ մարդկանց վերադարձնելու Հայաստան: Այս մասին՝ անդրադառնալով ՀՀ կառավարության՝ արցախցիների նկատմամբ վերաբերմունքին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«ՀՀ քաղաքացու և հայ ժողովրդի շահերը վնասում են իր աթոռի պահպանությանը։ Հետաքրքիր է՝ Շուշիում պար բռնելուց ինքը չէր վնասո՞ւմ ՀՀ-ի շահը, երբ այդ բեմադրություններն էին կազմակերպում՝ իբր որդու՝ Արցախում ծառայելու հետ կապված, Էրատոյի բանակային կյանքից։ Դրանք չէին վնասո՞ւմ հայկական շահը։ Հիմա ինքը թաքցնելու բան չունի։ Հիմա ինքն ուղիղ ասում է՝ Արցախ չի լինելու, ինքը ոչ մի դիմադրություն ցույց չի տալու ադրբեջանցիներին․ որտեղ կուզեն, այնտեղ էլ կկանգնեն։ Այս դատարաններն էլ հենց դրա համար են ստեղծված, որ այն դիմադրությունը, որ ինչ-որ խմբեր, անհատներ փորձեն ցույց տան, նրանց վրա կարեն քրեական գործեր»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ