Այդ մարդկանց մասնագիտական և մարդկային արժանապատվությունը այնքան ցածր է, որ իրենք չեն էլ փորձում հակառակվել, ասել՝ մենք միակ մեղավորը չենք, կամ ընդհանրապես մեղավորը չենք», փորձեն ապացուցել, ասել՝ «մենք մեր գործն ենք արել ամեն դեպքում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Հիմա տպավորությունն այն է, որ ուզում են, ինչքան հնարավոր է Նիկոլի աչքից հեռու լինեն, որ հանկարծ չհիշի իրենց պատասխանատվության մասին:
Բայց ես կարծում եմ, դուք էլ տեսած կլինեք, ֆիլմերում է այդպես շատ լինում, երբ որ հանցագործության կազմակերպիչը քիլեր է ուղարկում որևէ մեկի հետևից հաշվեհարդար տեսնելու համար, այդ քիլերի հետևից էլ է հետքերը մաքրել տալիս, պատվիրում է այդ քիլերի հարցերը լուծել:
Հիմա այդ քաղաքական քիլերությունը, որը դրսևորել են այս մարդիկ, ապօրինություններով, մարդկանց ազատազրկելով, իրավունքները խախտելով, 35 նռնակ գցելով Հայաստանի քաղաքացիների վրա, իրենց թվում էր այդ իրենց հետքերը Նիկոլը չի մաքրելու, որպեսզի միայնակ կարողանա այդ աթոռը վայելել։ Չեմ ուզում ասել, որ մենք իրենց զգուշացնում էինք, բայց մենք իրենց զբուշացնում էինք»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը