«Հավատալ իշխանությունների խոսքերին ինքնախաբեություն է , հույս ունենալ, որ այս իշխանություններով հնարավոր է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից անհեռատես, անհեռանկար, սին հույսեր են։ Ի՞նչ պետք է անենք , պետք է իրոք միավորվենք , գծենք այն կարմիր թելերը , որոնց մասին այս ամբիոնից բազմաթիվ անգամ խոսվեց , ձևավորել իրական դիմադրություն, համազգային ու համաժողովրդական պահանջ, օր առաջ հասնել այս իշխանությունների հեռացմանը»,-խորհրդրանում հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
« Շատ խոսվեց միասնության մասին , մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք , կրկին հայտարարում եմ՝ սա մեկ ուժի, մեկ մարդու, մեկ կազմակերպության խնդիր չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է։ Այստեղ կան բազմաթիվ մարդիկ, կուսակցության ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների մարդիկ, մեզ բոլորիս միավորել է Հայրենիքի փրկության գաղափարը։ Այս օրերին կարևոր խնդիրներից է ձևավորել պահանջ՝ ցույց տալով, որ այս իշխանությունները չունեն մանդատ երկիրը տանելու նոր զիջումների, նոր կապիտուլյացիայի։ Բազմաթիվ անգամ իշխանականները հնչեցրել են՝ «ժողովրդի կողմից ունենք վստահություն, անելու ենք այն, ինչ ուզելու ենք» , մեր խնդիրն է, որ մեր պահանջը դարձնենք ժողովրդական պահանջ և ցույց տանք որ չունեն այդ մանդատը»,-ասաց Իշխան Սաղաթելնաը։
Ավարտելով խոսքը ԱԺ փոխնախագահն ընդգծեց․
«Մենք առաջնորդվում ենք մեկ սկզբունքով ՝ ով մեր ծրագրերին դեմ չէ , ով մեզ դեմ չէ մենք իր կողքն ենք, իր հետ ենք՝ հանուն Հայաստանի և Արցախի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը