15 03 2021

Նայի հա, հանկարծ չշշկռվե՛ս, ասես «Արցախը ադրբեջան է և վերջ»․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին

Նայի հա, հանկարծ չշշկռվե՛ս, ասես «Արցախը ադրբեջան է և վերջ»․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկո՛լ, քանի որ մտածում ես մինչև դատարանի առջև կանգնելդ, ևս մեկ ընտրության մասնակցել, ապա կարգախոսդ դիր «Հաղթելու ենք»-ը։

Մեկին էլ գտիր, թող ամենօրյա ռեժիմով պատմի, թե ինչպե՞ս ես «տակտիկական նահանջներով» քարոզարշավ անցկացնում Հայաստանի սահմանամերձ շրջաններում։

Գիտե՞ս չէ, որ հիմա բացի Լոռու և Կոտայքի մարզերից, ու Երևան քաղաքից՝ մնացած տարածքները, քո շնորհիվ՝ թշնամիների հետ լրիվ դարձել են սահմանամերձ։ Սա ի միջ այլոց, որովհետև քեզ համար դա էական չէ։ Դու նույնիսկ կարծում ես, որ սահմանամերձ լինելը «լավ բան է»։

Քո նախընտրական շտաբների վրա կգրես «Հաղթելու ենք», որպեսզի մարդիկ ոգևորված գան ու քեզնով հիանան։ Նայիր, չմոռանա՛ս պատմես, թե ինչպե՞ս ես կործանել «հպարտ քաղաքացու» Հայրենիքը։ Ուղիղ կնայես մարդկանց աչքերի մեջ, ու բեմից կպատմես, թե ո՞նց ես հրահրված պատերազմ բեմադրել, նահանջ հրամաններով ու ռազմա-քաղաքական քաոսով շուրջ 7000 երիտասարդ կյանքեր զոհել, պատերազմը՝ կածաններով ու անտառներով մինչև Շուշի ձգել, որպեսզի դավադրությունդ ծածկես հայ ժողովրդի «պարտության» քողի տակ։

Ես գիտեմ, որ դու «անկեղծ» ես, կյանքում երբեք սուտ չես խոսել, ինչպես կա, այդպես էլ ժողովրդին կպատմես։ Չմոռանաս ասել, որ Շուշին «ադրբեջանական» քաղաք էր։ Դա հատկապես կասես Սյունիքում, ու Տավուշում։ Հենց այդպես էլ կասես, տեսնենք ի՞նչ կասի ժողովուրդը։

Նիկոլ, հիշում ե՞ս, որ մի ժամանակ, քո թիմից ոմանք, որ հիմա բարձրաստիճան պաշտոնյաներ են, ասում էին. «հող հանձնողին՝ հողին ենք հանձնելու»։ Նրանց անունները հանկարծ նախընտրական ցուցակում չգրես, նրանք մեր ժողովրդի թշնամիներն են։

Նրանց փոխարեն կգրես օրիակ՝ նովրուզ բայրամովի, ազայ գուլիևի, վուգար մամեդովի, ալի ահմեդլիի, ռամիլ սաֆարովի անունները։ Կարող ես ձևի համար, քո նախընտրական ցուցակում մի քանի օսմանցու անուն էլ գրել։ Թող լինի էլի, ի՞նչ իմանաս։ Մեր ժողովուրդը անկանխատեսելի ժողովուրդ է, մեկ էլ տեսար՝ էլի քեզ ընտրեց ու Հայաստանը վիլայեթ դարձրեցիր։

Գերիների վերադարձի հարցերը նորից կգցես ընդդիմության վրա, միևնույն է քո ընտրողները, որպես կանոն միամիտ մարդիկ են։ Կասես, քանի որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ մասնակցում են ընտրություններին՝ դրա համար ադրբեջանը մեր գերիներին չի վերադարձնում։

Արցախից որ հարցե՞ր տան, բեմից կգոռաս «Արցախը մերը չէ և վերջ», մինչև գանք քո հանձնած տարածքների ու կարգավիճակի հարցը նորից փորձենք վերականգնել։ Նայի հա, հանկարծ չշշկռվե՛ս, ասես «Արցախը ադրբեջան է և վերջ», կամ չասես՝ «Տեղ գյուղից այն կողմ՝ ադրբեջան է»։ Հանդիպման եկած ժողովրդի մեջ թասիբով, նամուսով մարդիկ կլինեն, էդ խոսքերիդ վրա հանկարծ քարերով չխփեն։

Արտագաղթի մասով. քարոզարշավին կասես, որ մեր ժողովուրդը վերջապես ազատ քաղաքացիներ են և ուր ուզում գնում են։ Մի հատ էլ սիրուն ոտանավոր կգրես, իբր ամբողջ աշխարհը հայի օջախն է։ Մի խոսքով, էդպիսի ցինիկ բաները քո մոտ լավ է ստացվում։

Կորոնավիրուսի թեման լրիվ կգցես ժողովրդի վրա, բայց հանկարծ չպատմես, թե ինչքա՜ն փողեր է քո կառավարությունը աջ ու ձախ մսխել կորոնավիրուսի պատրվակով։

Մի խոսքով, «Հաղթելու ենք» կարգախոսի տակ, կապիտուլյանտի դուխով քարոզարշավ կանես, մինչև արժանապատիվ հայերը քեզ դատարան հրավիրեն։

Իսկ, որ իմանաս դատավորները ո՛նց են քեզ սպասում, ու որ իմանաս, թե պետական ապարատում ինչքա՜ն մարդ է մտքում քո դեմ ցուցմունքներ ձևակերպել, անկեղծ եմ ասում՝ կապշես։ Որովհետև դա է քո միակ փրկությունը։

Այլապես, արժանապատիվ հայերը վրիժառու տեսակ են, կյանքում չեն մոռանում ոչ մի վատ բան։ Իսկ վատ բաներ, ավելի ճիշտ՝ շատ վատ բաներ, դու էլ գիտես, որ արել ես ու շարունակում ես անել։

Հ.Գ.

Մի բարի խորհուրդ տամ քեզ։ Այս ամենից խուսափելու համար, հանուն Հայաստանի, հանուն համազգային միասնականության՝ հրաժարական տուր, ու քո դեմքով դուրս չգաս քարոզարշավի։ Քո փոխարեն ուրիշ մեկին ուղարկիր, թող փորձեն ձայներ հավաքել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ