11 07 2024

Ասում եմ զբոսայգի՝ պատկերացնում եմ մոլախոտ, ասում եմ ճանապարհ՝ պատկերացնում եմ տիղմ. Նիկոլ Փաշինյան



Կրկնվող խնդիրներից է այն, որ երբ տարբեր ծրագրերով որեւէ օբյեկտ շահագործվում է, հետո հասկանում ես, որ հետագա սպասարկման մասին չենք մտածել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մանկապարտեզների ծրագիրն իրականացնում էինք, հիշում եմ, որ մարզերից մեկում բարեգործական ծրագրով մանկապարտեզ էր բացվել, ընդ որում, համացանցում տարածված էր լայնորեն այդ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, մեծ տոնախմբություն, եւ 2 ամիս հետո պարզեցինք, որ այդ մանկապարտեզը փակվել է, չի աշխատում: Պարզվեց, որ պարզ չէ, թե ով է աշխատավարձ տալու այդ մանկապարտեզի աշխատողներին, ով է կոմունալ վարձերը վճարելու եւ այլն: Դրանից հետո մենք պարտդիր պայման դրեցինք, որ համայնքի բյուջեներում դա պետք է անպայման արտահայտված լինի:

Նույն զբոսայգիների պարագայում, ես այցերի ընթացքում տեսնում եմ, որ խնամքի պակաս կա: Գուցե այստեղ էլ պետք է լրացնենք: Նաեւ ոռոգման համակարգը պետք է դարձնել պարտադիր: Օրինակ, 6 ամիս հետո գնում, տեսնում ես այգում 2 մետր մոլախոտ է աճած:

Եթե այգի ենք կռուցում, որը մեկ տարի հետո լինելու է մոլախոտի, ինչպես Իջեւանում են ասում՝ բռնկուտ, ինչի՞ համար ենք դա անում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ