04 07 2024

Նոր նշանակում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում

Նոր նշանակում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մելիքսեթյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այդ տվյալ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Ավետ Պողոսյանը, սակայն վերջինս վարչապետի որոշմամբ հուլիսի 3-ից ազատվել էր պաշտոնից։ Պողոսյանը ԲՏԱ փոխնախարար էր նշանակվել 2022 թվականի հունիսին, իսկ մինչ այդ նա 2019 թվականից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ