ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումային առաջարկել է փոխվարչապետի պաշտոնաւոմ նշանակել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին, հայտնում է ТАСС-ը:
Այդ մասին նա հայտնել է իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ: Միշուստինը նաև առաջարկել է էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակել «Աերոֆլոտ»-ի ղեկավար Վիտալի Սավելևին: ՌԴ վարչապետը նաև առաջարկել է նոր թեկնածութուններ տրանսպորտի, շինարարության և բնապահպանության նախարարների պաշտոնի համար:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի հրամանով վերոհիշյալ նախարարներն ազատվել էին պաշտոնից: Այսօր ստորագրված մեկ այլ հրամանով ՌԴ փոխվարչապետերի թիվը 9-ից դարձել է 10: Նշենք, որ առաջին անգամ նախարարները կնշանակվեն նոր օրենքի համաձայն՝ նրանց թեկնածությունը կհաստատի Պետդուման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը