«Բարելավել ենք բյուջեի վերլուծական կարողությունները՝ տարբեր ուղղություններից, տարբեր կողմերից, մի էական հարց կա, որը վերաբերվում է բյուջետային ցիկլին»,- այսպիսի հայտարարություն արեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 25-ի ամփոփիչ ասուլիսում։ Նա նշեց, որ նպատակ էին դրել մի փոքր փոփոխել բյուջետային պրոցեսը, և այստեղ մի համարձակ քայլի են գնացել՝ միջնաժամկետ ծրագիրը, որը հաստատվում էր հունիսին, դարձրել են ֆիսկալ շրջանակ։
«Նորամուծություն ենք արել, որը արդեն 2025 թվականի բյուջեում կերևա, սա վերաբերվում է վարձակալական վճարներին, ինչպես գիտեք, պետական կառույցները զբաղեցնում են պետությանը պատկանող շենքեր, որի համար վարձավճար չեն տալիս, բայց ըստ էության, եթե հաշվապահական տեսանկյունից նայենք, սա ծախս է պետության համար, և կարծում ենք, որ այսուհետև այդ վարձակալական գույքի արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է նույնպես արտացոլված լինի, հետագայում կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի կոնկրետ բյուջեներում ծախսեր նախատեսենք այս ուղղությամբ, որպեսզի հստակ լինի, թե ամեն գործառույթ իրականացնելու համար հանրությունը որքան ծախս է անում»,- եզրափակեց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը