Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը կսկսվի դեկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին և կտևի մոտ 40 րոպե, այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան:
Կավելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել դեկտեմբերի 14-ին։ Նախագահական ընտրություններն անցել են ամերիկյան մոդելով՝ ընտրական կոլեգիայի կողմից ստացել է 224 ձայն 300-ից։ Ընդդիմությունը չի մասնակցել ընտրություններին։
«Ավանդույթի համաձայն՝ խորհրդարանական հանրապետությունում երդմնակալության գործընթացը տեղի է ունենում խորհրդարանի շենքում։
Հատկապես այս միջոցառման համար մենք տպագրեցինք անդրանիկ Սահմանադրությունը, որն առաջին անգամ կօգտագործվի այս միջոցառման ժամանակ՝ նախագահական երդում տալու համար»,- ասել է Պապուաշվիլին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը