23 12 2024

1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է

1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիաբերվել 1920-ականներին Լիբանանում գտնվող Ղազիր որբանոցում հայ որբերի կողմից հյուսված գորգը, գրում է Ermenhaber.am-ը։

Նվիրատուն Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանն է, ով գորգը գնել է էլեկտրոնային բաց աճուրդում:

Գորգն ունի ծաղկային պատկերներ, դրանում օգտագործվել են Սպահանի դպրոցի ավանդույթները: Հյուսվել է 1923-ին հիմնադրված գորգագործական ֆաբրիկայում:

Այն հիմնադրվել է Ղազիրի «աղջիկների որբանոցի» տնօրեն, շվեյցարացի Յակոբ Քյունզլերի ջանքերով: Հայ որբերին և դժվարին իրավիճակում հայտնվածներին նվիրաբար օգնելու համար նրան անվանել են «Հայ որբերի հայր»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ