Ռուսաստանի Պետդուման հավանություն է տվել ՌԴ վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը, կողմ է քվեարկել 375 պատգամավոր:
Միշուստինը Պետդումայում ասել է, որ անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ապրանքների և ծառայությունների ծավալը, այլև աճը պետք է ուղեկցվի մարդկանց եկամուտների մակարդակի բարձրացմամբ:
Հիշեցնենք, որ վելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել էր Միշուստինին վարչապետ վերանշանակել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը