Լավ ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Քանի կար ասում էր՝ ՀՀ սուվերեն տարածքն է իր կարմիր գիծը, գնանք Ջերմուկ, Սյունիք, Գեղարքունիք։ Ինքն է ասում՝ 200 քառ կմ օկուպացված է, փաստորեն, դա էլ իր կարմիր գիծը չէ։ Ես գիտեմ՝ որն է նրա կարմիր գիծը, ինքը մինչև վերջին կաթիլը ատամներով պայքարելու է, որ դաչաների տարածքը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։ Իր համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է»,-ասաց նա։
Մամիջանյանը նշեց՝ հետաքրքիր է, թե ոնց է պահանջները կատարում. «Ասում են Սահմանադրություն փոխեք, ասում է՝ ոչ, ոչ մի դեպքում։ Կփոխենք, բայց մեր ցանկությամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը