24 12 2024

Տիգրան Ավինյանը պարտվել է Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով

Տիգրան Ավինյանը պարտվել է Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարտվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով: Հայցի առարկան «Դիմադրություն» շարժման հավաքների օրինականությունն էր:

Իշխան Սաղաթելյանի փաստաբան Վահե Գրիգորանն իր էջում գրել է.

«Երևանի քաղաքապետը վերջնականապես պարտվեց ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ է մտել:

2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է իմ կողմից:

Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:

Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:

Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0186/05/22 գործով պարտվելով` Երևանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումն իր հերթին բողոքարկել էր Վճռաբեկ  դատարան:

Քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Ի միջիայլոց, Երևանի քաղաքապետարանը, առհասարակ, իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու։ Այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ