25 12 2024

Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի. Ֆինանսների նախարար



 

«2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ 2025 թվականի բյուջի մասին օրենքում ցույց է տրված դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները։

«Պարտքի մի մասը պլանավարովում է ֆինանսավորել եվրոբոնդերի թողարկմամբ, մի մասը բյուջետային աջակցության վարկերով, մյուս մասը՝ մեր տեղական պարտատոմսերի թողարկումով»,-հայտնեց Վահե Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնեց, որ վերջին տարիներին մեծացրել էր դրամային պարտքի տոկոսը և հասցրել 48%-ի, այն հաջորդ տարի նվազելու է՝ կախված կանխիկի պահանջարկից։

«Արտարժույթային կարիքներից ելնելով մենք մյուս տարի մի փոքր ավել ենք դոլարային պարտք վերցնելու քան այս տարի»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրեց,որ Պետական պարտքի մասին օրենք են մշակելու, որը համադրելի է լինելու այլ երկրների օրենքի հետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ