26 12 2024

Պուտինը ԵԱՏՄ-ն անվանել է բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն կենտրոններից մեկը

Պուտինը ԵԱՏՄ-ն անվանել է բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն կենտրոններից մեկը

 

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«ԵԱՏՄ գործունեությունը նպաստում է գործարար կապերի զարգացմանը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ամրապնդմանը, իսկ ամենակարևորը՝ ինտեգրացիոն փոխգործակցությունը օգուտ է բերում միավորման մասնակիցներից յուրաքանչյուրին, իրականում օգնում է ապահովել և եվրասիական հնգյակի, և ընդհանուր առմամբ եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների կայուն, հաստատուն աճը, հանգեցնում է մեր երկրների կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը»,- հավելել է նա:

Պուտինն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ-ի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը և շահագրգռված է ինտեգրացիոն միավորման ամրապնդման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ