Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Ուստի շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Սույն դատավարության ողջ ընթացքը միայն վերահաստատեց Արթուր Սուքոյանի անմեղությունը»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը