25 11 2024

ՄԻԱՎ-ը բուժելի հիվանդություն է․ Սպարտակ Պետրոսյան



 

1988 թվականից դեկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը։ Այսօր ստեղծված է այն դեղորայքը, որով հնարավոր է բուժել ՄԻԱՎ-ը, և անձը կարող է առանց վարակը տարածելու ապրել։ Դրանից զատ, ՄԻԱՎ-ով հիվանդ անձինք կարող են առողջ երեխաներ ունենալ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանը․

«Այսօր ՄԻԱՎ-ը կառավարելի, բուժելի հիվանդություն է։ Եթե քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ պարտաճանաչ կերպով ընդունում է դեղորայքը, որը նշանակվում է բժիշկի կողմից, ՄԻԱՎ-ի ՍՊԻԴ փուլը՝ իմունոդեֆիցիտի փուլը չի զարգանում, 0 է լինում  և մարդը կարող է ապրել լիարժեք առողջ կյանքով, չվարակել, այսինքն վարակը չտարածել ո՛չ իր հարազատներին, զուգընկերներին, անգամ կանայք կարող են երեխաներ ունենալ, որոնց մոտ ՄԻԱՎ վարակը չի լինի»։ 

Պետրոսյանը հորդորեց քաղաքացիներին ՄԻԱՎ-ն ընկալել որպես միջին վիճակագրական հիվանդություն ու հիվանդ անձանց էլ զերծ պահել խարանից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ