Երբ որևիցե դատարան, որևիցե քննիչ կիրառում է երեխայի լսված լինելու իրավունքը, ինքը չպետք է դա ընկալի որպես բացարձակ ճշմարտություն, այլ պետք է դա դիտարկի երեխայի լավագույն շահից ելնելով, այսինքն միայն այդ համատեքստում դիտարկի արդյոք երեխային պետք է լսել, թե ոչ: Այս մասին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:
«Օրինակ, դեպքերից մեկով 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել և նշել, որ երբ որ մամայի ընկերները, ում հետ ինքը միշտ խմում էր և իրենք ապրում էին մեկ վագոն տնակում, այսինքն ամեն ինչը երեխան տեսնում էր, և այդ ընկերներից մեկը հարաբերություն էր ունենում մամայի հետ, ասում է՝ այդ անձի ընկերը նայեց ինձ, ասեց դե դու էլ հանվիր, պառկիր այս մահճակալին: Ասում է՝ ես նայեցի մամային, մաման ոչ մի բան չասեց, ոչ մի վատ բան դրա մեջ չտեսա, հանվեցի և ես էլ պառկեցի:
Նայեք, երեխան այստեղ չի էլ գիտակցել որ պետք է դիմադրություն ցույց տալ, երեխան ընդամենը իր ծնողին նայելով և չստանալով նրանից որևիցե պաշտպանություն կամ աջակցություն, տվյալ պարագայում չի էլ դիտարկում, որ այդտեղ ինքը կարող էր չհամաձայնվել, կամ կարող էր դիմադրել:
Բայց միայն այն փաստը, որ այդ տղամարդը գիտակցում էր, որ 13 տարեկան երեխայի հետ է ունենում սեռական հարաբերություն, դա արդեն հանցագործություն է և որևիցե պարագայում ինքը չպետք է ազատվի պատասխանատվությունից»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը