ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, իր Telegram ալիքում հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Պետդումա է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինի թեկնածության վերաբերյալ առաջարկը»,- գրել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո Միխայիլ Միշուստինի ղեկավարությամբ նախարարների կաբինետը հրաժարական տվեց երկրի ապագա ղեկավարին։ Վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին Պետդումայի լիագումար նիստում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը