Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։
«Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը