26 04 2019

Մակրոնն առաջարկում է կրճատել Շենգենյան գոտին

Մակրոնն առաջարկում է կրճատել Շենգենյան գոտին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Շենգենյան գոտին անհրաժեշտ է փոխել և նույնիսկ կրճատել գոտում ներգրավված պետությունների թիվը, քանի որ, ըստ Մակրոնի, ներկայիս տեսքով այն «այլևս չի աշխատում»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մակրոնի կարծիքով՝ Շենգենից անհրաժեշտ է հանել այն երկրներին, որոնք հրաժարվում են մասնակցել Եվրոպա ժամանող գաղթականների տեղավորմանը։

Մակրոնը քննադատել է նաև Շենգենյան գոտու այն երկրներին, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց սահմանների վերահսկմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ