24 06 2024

Եվրամիության պատժամիջոցները հասան ռուսաստանաբնակ հայ հայտնի մեդիամենեջերին

Եվրամիության պատժամիջոցները հասան ռուսաստանաբնակ հայ հայտնի մեդիամենեջերին

Եվրամիությունը պատժամիջոցների ցանկում ներառել է News Media-ի գործադիր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված բանաձեւում։

Գաբրելյանովը հայտնվել է ԵՄ-ի սև ցուցակում՝ իբր «ագրեսիվ քարոզչություն, կեղծ լուրեր և ապատեղեկատվություն տարածելու համար»։

ԵՄ-ն նշում է, որ ռուս լրագրողը աջակցում և իրականացնում է գործողություններ, որոնք խաթարում և սպառնում են «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»։

Արամ Գաբրելյանովը ռուս լրագրող և հրատարակիչ է, Life նախագծի և Life թերթի ստեղծող, Baltic Media Group հոլդինգի նախագահ, News Media հրատարակչության գլխավոր տնօրեն, գրում է Gazeta.ru-ն։

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև երգչուհի Պոլինա Գագարինայի և երգիչ Շամանի դեմ, գրում է ՏԱՍՍ-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ