15 12 2018

Ֆրանսիան հանդարտության և կարգուկանոնի կարիք ունի․ Մակրոն

Ֆրանսիան հանդարտության և կարգուկանոնի կարիք ունի․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ իր դիրքորոշումն է հայտնել «դեղին բաճկոններ» շարժման նոր ակցիաների վերաբերյալ։ Մակրոնը հայտնել է, որ հիմա երկիրը հանդարտության և կարգի կարիք ունի։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Կարծում եմ՝ այսօր մեր երկիրը հանդարտության  և կարգուկանոնի կարիք ունի, նորմալ գործունեության վերականգնման կարիք»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե շարժման անդամներին արդյոք անձամբ կոչ կանի՞ ցույցերի դուրս չգալ:

Ավելի վաղ Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգության ֆոնին Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն «դեղին բաճկոններ» շարժման անդամներին հորդորել էր ողջամտություն ցուցաբերել և դեկտեմբերի 15-ին ցույցեր չանցկացնել: Երկրի ՆԳՆ Քրիսթոֆ Կաստաները նույնպես կոչ էր արել բողոքի ցույցերի ժամանակ «գիտակցություն դրսևորել»՝ նախազգուշացնելով ահաբեկչությունների պահպանվող սպառնալիքի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ