06 10 2018

Թրամփը Սորոսին մեղադրել է բողոքի ցույցեր հովանավորելու մեջ

Թրամփը Սորոսին մեղադրել է բողոքի ցույցեր հովանավորելու մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այն մարդկանց, ովքեր Վաշինգտնում բողոքում են գերագույն դատավորի պաշտոնում իր թեկնածուի` Բրետտա Կավանոյի նշանակման դեմ, «վաճառված պրոֆեսիոնալներ» է անվանել, որոնց աջակցում է Ջորջ Սորոսը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում, հաղորդում է  РБК-ն:

Ինչպես հաղորդվում է, Կավանոյի թեկնածության դիտարկման ժամանակ մի քանի կանայք հայտնել են, որ նրա կողմից սեռական ոսնձգությունների են ենթարկվել:

Ավելի վաղ սենատորները նախնական ընդունել են պահպանողական հայացքներով հայտնի Կավանոյի թեկնածությունն այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 4-ին Վաշինգտոնում բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ նախագահի թեկնածուի՝ Գերագույն դատավոր նշանակվելու դեմ։ Թրամփի նախաձեռնությանը դեմոկրատները դեմ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ