09 11 2024

Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահի առաջարկները. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահի առաջարկները. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, սակայն այս խնդրի պարզ լուծում չի կարող լինել: Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

«Մենք չափազանց զգույշ, պատասխանատու և ուշադիր ենք մոտենում այս հարցում երկրների կողմից առաջարկվող ցանկացած գաղափարի:

Հասկանալի է, որ Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված  խնդիրների պարզ լուծում չի կարող լինել», - հավելել է Ռյաբկովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ