ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Համաձայն թերթի, Թրամփը Ռուսաստանի նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում ԱՄՆ-ի զգալի ռազմական ներկայության մասին
Պուտինն ու Թրամփը խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, և Թրամփը հետաքրքրություն է հայտնել՝ քննարկելու «հակամարտության շուտափույթ կարգավորումը»:
ԱՄՆ նորընտիր նախագահը, ըստ հրապարակման, ասել է, որ հնարավոր է ուկրաինան զիջի տարածքի մի մասը, որում այժմ ռուսական զորքերն են։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտումը Թրամփի գլխավոր խոստումներից մեկն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը