ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երդմնակալությունից հետո մտադիր է արտակարգ դրություն մտցնել և ռազմական ուժ կիրառել անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսում իրականացնելու համար, գրում է BBC-ն։
«Ճիշտ է (TRUE!!!)»,- պատասխանել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի օգտատերերից մեկի գրառմանը, որում ասվում է, որ նորընտիր նախագահը կհայտարարի արտակարգ դրություն և կօգտագործի զինվորականներին՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու ծրագիր իրականացնելու համար։
Նախկինում Թրամփը հրապարակային ելույթներում բազմիցս ասել է, որ երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել Ամերիկայի պատմության մեջ անօրինական ներգաղթյալների արտաքսման ամենամեծ գործողությունը։
Միգրացիոն ճգնաժամը դարձել է ԱՄՆ նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Հանրապետականները փաստացի մեղադրում են դեմոկրատներին դրա կտրուկ էսկալացիայի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը