Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած բանակցությունները ծանր, սակայն արդյունավետ է անվանել, գրում է РИА Новости-ն։
Լուկաշենկոյի խոսքով՝ բանակցությունների հիմնական հատվածն անցել է ՌԴ նախագահի հետ առանձին ձևաչափով։
«Բանակցությունները վեց ժամ են տևել, նույնիսկ ավելի շատ։ Եվ եթե անկեղծ, ապա դրանք ավելի շատ ոչ թե բարդ, այլ ծանր բանակցություններ էին, սակայն արդյունավետ»,- նշվում է Բելառուսի նախագահի կայքում։
Լուկաշենկոն նաև հաղորդել է, որ Պուտինի հետ քննարկել են ուկրաինական հարցը։ «Մեծ ուշադրություն դարձրինք ԱՊՀ շրջանակում ցավոտ հարցերին, որոնք վերաբերում են մեր երկու պետություններին։ Նախ և առաջ՝ Ուկրաինան։ Երկխոսությունը շատ դրական էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսի նախագահը նշել է, որ կողմերն անդրադարձել են Մոսկվայի և Մինսկի՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում Միասնական պետության հետագա կառուցումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը