30 08 2018

Կալիֆոռնիայի սենատը հակաթուրքական բանաձև է ընդունել

Կալիֆոռնիայի սենատը հակաթուրքական բանաձև է ընդունել

Կալիֆոռնիայի նահանգային սենատի կողմից 36-0 ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Սենատի 1597-րդ բանաձևը։ Դրանով արգելվում է Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային համակարգի և ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ և նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում դրա կողմից։ Այս մասին հաղորդվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Հակաթուրքական պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո կենսաթոշակային կազմակերպությունները պետք է բացառեն ցանկացած ներդրում։

«Հայոց ցեղասպանությունը շարունակաբար հերքող Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու քայլն առաջին անգամ մշակել են «Հայկական Երիտասարդաց Դաշնակցութիւն»-ը և Հայկական ուսանողական ասոցացիաները, որոնք ապահովել են Կալիֆոռնիայի համալսարանի 9 ճամբարների միաձայն աջակցությունը: Հայ դատի հանձնախումբը սերտորեն համագործակցել է Հայկական երիտասարդաց դաշնակցության և Հայկական ուսանողական ասոցացիաների, ինչպես նաև նահանգի օրենսդիր մարմնում աջակիցների հետ, որպեսզի օրինագիծն ընդունվի», - նշվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ