ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը: Սահմանափակումները տարածվել են 7 ֆիզիկական ու 7 իրավաբանական անձանց նկատմամբ:
Դրանք, մասնավորապես, կիրառվել են Saha Airlines-ի, Mahan Air-ի և Iran Air-ի դեմ, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Սեյեդ Գալանդարիի և ԻՀՊԿ ներկայացուցիչների նկատմամբ:
Օրեր առաջ հայտնել էինք, որ Եվրոմիության ԱԳ նախարարները ծրագրում են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը