Եվրոպացի քաղաքական գործիչները վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ Վրաստանի պաշտոնական իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, ինչպես նաև վարձկաններ կազմակերպված ուղարկել Ուկրաինա: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել Է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
««Ազգային շարժումը» և ընդդիմությունը մեզ ասում էին, որ մենք պետք է պատժամիջոցներ սահմանեինք, իսկ «Վրացական երազանքը» (իշխող կուսակցությունը) ասում էր, որ ոչ, քանի որ դա հավասարազոր կլիներ պատերազմի մեջ ներքաշվելուն։ «Ազգային շարժման» հետ միասին մեզ նաև օտարերկրացիներն էին ասում, որ մենք պետք է պատժամիջոցներ սահմանեինք, վարձկաններ ուղարկեինք [Ուկրաինա] և այլն։ Այդ թվում ՝ նման բան մեզ ասել են նաև եվրոպացիները», - ասել է Պապուաշվիլին։
2022 թվականի փետրվարի 25-ին այն ժամանակ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ ՝ դա բացատրելով ազգային շահերով։ Ընդ որում, Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկիրը թույլ չի տա պատժամիջոցների շրջանցումն իր տարածքով։ Վրաստանի ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվում է պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների և ֆիզիկական անձանց մոնիթորինգով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը