Արսենյանը հոգով և տրամադրվածությամբ ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը: Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանի մասին:
Նրա կարծիքով՝ Հարությունյանին վարչապետի թիմ էին բերել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավով, որպեսզի Երևանի արտաքին քաղաքական գծի աստիճանական փոփոխությունը «քողարկեն» Մոսկվայում նրա ներկայության փաստով։
«Պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարությունը, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը