26 06 2024

Զատուլինը սուտ է անվանել Հայաստանի ԱԽ քարտուղարի խոսքերը ԼՂ-ի մասին

Զատուլինը սուտ է անվանել Հայաստանի ԱԽ քարտուղարի խոսքերը ԼՂ-ի մասին

«Բացահայտ սուտ է»,- արձագանքելով Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Արցախը հանձնելու մասին խոսքերին՝ ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Պարոն Գրիգորյանն ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատու Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում նա իր շեֆի մտքում ինչ կա, կանխագուշակում կամ իր լեզվով հանրայնացնում է։ Տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է» -ՌԻԱ Նովոստիին  ասել է Զատուլինը։

Պատգամավորը նշել է, որ Արցախը ոչ միայն պետք չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց գնալ իր արևմտյան ընկերների հետևից․

«Նա բարդ դրության մեջ դրեց Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, Արևմուտքին չէ որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն, ինչպես, ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, եւ դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների և անձամբ նրա կողմից», - ընդգծել է Զատուլինը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ