09 08 2024

Մենք Իսրայելին կպատժենք ժամանակին և հաշվարկված. Իրանի դեսպան

Մենք Իսրայելին կպատժենք ժամանակին և հաշվարկված. Իրանի դեսպան

Մենք Իսրայելին կպատժենք, որը կլինի ժամանակին և հաշվարկված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք միշտ պատժել ենք մեր թշնամիներին, սակայն խելամտորեն և ժամանակին։ Այս անգամ էլ մենք կպատժենք, որը կլինի ժամանակին և հաշվարկված»,- նշել է նա։

Հիշեցնենք. Իրանա-իսրայելական էսկալացիայի նոր փուլը սկսվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին և հատուցում խոստանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ