07 11 2024

Դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Կապանում «ՀայաստանԻրան. համագործակցություն և հեռանկարներ» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Նա կրկին հաստատել է Իրանի դիրքորոշումն առ այն, որ դեմ են ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ