14 11 2024

Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն Կովկասում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն Կովկասում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

 

Ռուսաստանը և Իրանը տարբեր շահեր ունեն Հարավային Կովկասում, New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պարզաբանելով.

«Մենք ունենք որոշ տարբերություններ և ընդհանուր շահեր։ Սա չի նշանակում, որ մենք դաշնակիցներ ենք»։

«Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբեր տեսակետներ ունեն առևտրային ուղիների բաշխման և ազդեցության վերաբերյալ»,- գրում է ամերիկյան հրատարակությունը՝ մանրամասնելով, որ դա արևմտյան երկրներին անսովոր երկընտրանքի առաջ է կանգնեցնում։

Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածությունը վերջին ալիքը Սյունիքի շուրջ է պտտվում, New York Times-ը գրում է՝ «այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»։

«Մենք չենք կարող համաձայնել փոխելու միջազգային սահմանները»,- ասել է դեսպանը։ Միաժամանակ Մեհդի Սոբհանին հրաժարվել է հստակեցնել, թե ինչ է անելու Թեհրանը Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում։ «Սա տեղի չի ունենա»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ