09 08 2024

Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո. Հայաստանում Իրանի դեսպան

Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո. Հայաստանում Իրանի դեսպան

Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի կողմից «Խաղաղության պայմանագրից» ապաշրջափակման կետը հանելուն։

Հարցին, թե ապաշրջափակման հետաձգումը, կամ հակառակը՝ գործընթացի արագացումը ի՞նչ հետևանքներ կամ օգուտներ կբերի, Մեհդի Սոբհանին ասաց․ «Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով։ Եթե պայմանավորվածություն է լինում, դա նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի օգտին է, տարածաշրջանի ժողովուրդների օգտին։ Այն, ինչ իրականացնում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»։

Նշենք՝ ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հաստատել է, որ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ