09 04 2024

Չեմ բացառում, որ այս անգամ Ադրբեջանը գնա նաև լայնամասշտաբ հարձակման. Արմեն Ռուստամյան



Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի սահմանամերձ գոտի, որոնք պատրաստվում են հանձնել, ու ժողովրդին ահաբեկել էր պատերազմով, ինչը իրականում շավ մտածված ծրագիր է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այնտեղից վախեցնում են, այստեղից նույնպես, ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք այս տարածաշրջանում գոյատևել: Ադրբեջանը երբեք էլ կանգ չի առել որևէ պահանջի վրա։ Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Փաշինյանը ինքն է դա հաստատել՝ ասելով մենք պատրաստ ենք զիջել պարզապես, չգիտենք ինչքան, որ իրենց բավարարենք։ Չեմ բացառում, որ այս անգամ Ադրբեջանը գնա նաև լայնամասշտաբ հարձակման, որպեսզի միանգամից խնդիրը լուծի։ Լոկալ բախումների միջոցով Բաքուն հասել է լոկալ արդյունքների, այս անգամ իրենց նպատակը ավելի գլոբալ է։ Մենք էլ պարարտ հող ենք ստեղծում դրա համար, երբ ասում ենք՝ այդ տարածքները իրենցն են, հրավիրում ենք, որ մտնեն այդ տարածքներ ցանկացած եղանակով, այդ թվում զորքով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ