Մեր դիվանագիտությունը խայտառակ ձախողումներ է արձանագրում, մի օր մի բան է հայտարարում, մյուս օրը՝ մեկ այլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Այսօր պրակտիկա է դարձել, կուլիսներում ինչ-որ բաներ են պայմանավորվում, դրա մասին հետո ենք մենք իմանում: Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդավարությունից, իսկ արևմուտքի շահերից բխում էր ծափ տալ, դրանից առաջ էլ Զելենսկուն էին ծափ տալիս: Այս տարածաշրջանում նոր Զելենսկի են տեսնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը