«Ռուսները հասկանում են՝ ԵՄ-ն եկել է իրենց փոխարինելու, սա շատ վտանգավոր է և սա կարող է առաջացնել շատ լուրջ վտանգներ ․ մտահոգությունը, որ ունեինք, որ եթե ԵՄ առաքելությունը գալիս է ոչ թե փոխարինելու ռուսների ներկայությունը , այլ՝ լրացնելու, բարի գալուստ իրենց, բայց եթե դա տեղի է ունենում այն տրամաբանությամբ, որ գալիս են տեսնեն ռուսներն այստեղ ի՞նչ են անում , սպառնալիք են այս տարածաշրջանում, նշանակում է, որ այն հակամարտությունը, որը դժբախտաբար գոյություն ունի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, տեղափոխել ու է մեր տարածք»,-ԱԺ-ում , լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը