16 11 2022

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի քաղաքական կուսակցությունների ղեկավարնեի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի քաղաքական կուսակցությունների ղեկավարնեի հետ

 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շարունակում է  հանդիպումները Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյանների և քաղաքական դերակատարների հետ․

«Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել եմ Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» և Կիպրոսի Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարնեի հետ։

Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահ Մարինոս Սիզոպուլոսի հետ հանդիպման ընթացքում նախ շնորհակալություն եմ հայտնել պարոն Սիզոպուլոսին՝ երկար տարիների հայամետ գործունեության համար, ապա ներկայացրել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության դրսևորումները ու դրանցից բխող վտանգները թե՛ հայկական և թե՛ բարեկամ երկրների համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղելու ջանքերը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց օր առաջ ազատ արձակման, ինչպես նաև ուժի կիրառման և դրա սպանալիքի միջոցով խնդիրներ լուծելու ադրբեջանական քաղաքականությունից հրաժարվելու ուղղված աշխատանքներում։

Կիպրոսի Դեմոկրատական կուսակցության նախագահ Մարիոս Կարոյանի հետ հանդիպման ընթացքում ևս անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան դիմակայելու հնարավորություններին։

Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել է համազգային ջանքերի ամբողջական միավորումն ու համատեղ ուժերով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը։

Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյանների և քաղաքական դերակատարների հետ հանդիպումները շարունակվում են»,-գրառմամբ տեղեկացնում է Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ