Օգտվելով Հայաստանի ծնկի եկած վիճակից, Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի տակ իր օրակարգն առաջ տանել և հասնել Հայաստանի վերջնական կապիտուլյացիային: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոնց կարող է մեկ երկիր երկու կապիտուլյացիա ստորագրել, շարունակում է ժողովրդին հերթական անգամ ձեռք առնել: Եթե ինքը մնա, 2-րդն էլ, 3-րդն էլ, 4-րդն էլ կլինի, մինչև վերջնական պետականության կորուստ: Ակնհայտ է չէ, որ երկու տարի առաջ այս օրը, այս ժամերին ինքը ստատուս էր գրում, որ Շուշիում մարտերը շարունակվում են, հաղթելու ենք, էդ գրելուն զուգահեռ ինքն Ալիևի հետ քննարկում էր կապիտուլյացիայի պայմանագիրը»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը