Մեզ մեղադրում են աթոռակռվի մեջ. կա դասական ճշմարտություն, քաղաքագիտության առաջին կուրսում առաջին բանը հենց դա են սովորեցնում, որ գոյություն ունի իշխանություն և ընդդիմություն: Եվ այն ընդդիմությունը, ով չի ձգտում իշխանության գալ և իրականացնել իր ծրագրերը, ուրեմն ընդդիմություն չէ, այլ իշխանությանը սպսարկող ուժ կամ չգիտեմ ինչ: Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Բայց ինչ է անում այսօրվա իշխանությունը, ասում է՝ իրենց պայքարն իշխանության համար է, այլ ոչ թե հայրենիքի: Մենք ասում ենք, որ մեր գլխավոր նպատակն իշխանության համար չէ, բայց իշխանափոխությունը անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը