«Պարզ է, որ գնում է՝ նոր աշխարհակարգի ձևավորման բանակցություններ՝ աշխարհաքաղաքական ուժերի միջև , և մինչև վերջնական չարձանագրվի այդ աշխարհակարգի նոր ձևավորման և նոր կանոնների մեջ մտնելը , ես ոչնչի չեմ հավատա, և այս պատերազմները, կոնֆլիկտները , սահմանային միջադեպերը լինելու են ողջ աշխարհով մեկ։ Այն պահից, երբ կարձանագրվի նոր աշխարհակարգի սկիզբը , այդ պահից աշխարհը կապրի նոր աշխարահակարգի կանոններով։ Մեր իշխանությունների և դիվանագիտության ամենամեծ պրոբլեմը նա է, որ երբեք չենք փորձում համադրել շահերը, ու եթե ինչ-որ պահի ստացվել է համադրել, հետո չենք մտածել այդ մասին առանց հասկանալու, որ աշխարհն այնքան արագ է զարգանում և փոփոխվում, որ կարող է այդ նույն շահը մի օր էլ հակադրվել»,-հրավիրված ասուլիսիս ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը