25 04 2024

Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան



Շրջաններում ակցիաներ են, հիմա նույնը պետք է անել Երևանում: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ընդամենը 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի: Իշխանությունների ամեն արածի մասին թե՛ Freedom House-ի, թե՛ ԱՄՆ պետդեպի զեկույցում ամեն բան կա:  Երևանում էլ կհաջողվի, մարդիկ Երևանում մի քանի տարի շարունակ արեցին, մի կայծ է մնում ընդամենը: Երևանում իրավիճակը բավականին լարված է, արդեն ոչ ոք չի պատրաստվում սպասել: Դեռ հավատո՞ւմ են Փաշինյանի որևէ խոսքին, Փաշինյանն առավոտ մի բան է ասում, ճաշին մի բան, երեկոյան ընթրիքին մի բան: Փաշինյանը 6 տարի է խաբում է, խաբելով եկել է ու մինչև հիմա խաբում է: Մտավախություն իհարկե ունի, պանիկայի հարց է այստեղ, եթե մտավախություն չունենար այսպես չէր բռնի: Մի ժամանակ «իգնոռ» էին անում ամեն բան, իսկ հիմա թեթևակի խոսքից անգամ բռնում և տանում են, իսկ դա միմիայն վախի հետևանք է: Արդեն վախի մթնոլորտն էլ չի աշխատում»,- նշեց նա:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ