Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․
«ՄԱԿի «առաքելությունը» ժամանել է Արցախ: Բացի անբուժելի զոմբիներից, կարծում եմ, որ արդեն բոլորին էլ պարզ է, որ մարդկության պատմության տարբեր ժամանակահատվածներում ստեղծված բոլոր գեղեցիկ արտահայտությունները. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ և այլն, լոկ գեղեցիկ բառակույտեր են, որոնք աշխարհի ուժեղներն օգտագործում են ըստ նպատակահարմարության: Մարդկության ստեղծվելուց ի վեր ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ: Եթե դու ուժեղ ես, քեզ հետ միշտ հաշվի կնստեն, անկախ նրանից՝ դու ժողովրդավար ես, ավտորիտար, թե ֆաշիստ: Եթե թույլ ես՝ օգնությունը միշտ «կուշանա»: Այլ հարց է, որ բարաթը միշտ կպահվի, որպեսզի պետք եղած պահին «դամոկլյան սրի» նման ճոճեն հասցեատիրոջ գլխին: Բայց ոչ երբեք քեզ համար, այլ միայն իրենց շահերի:
Այս ամենը չեմ գրում, որ ինչ-որ մարդկանց «պորտը տեղը դնեմ: Եղածը միևնույն է հետ չես բերի... գոնե մոտ ապագայում... Ես գրում եմ, որ հասկանաք, որ ՄԱԿի և այլ միջազգային կառույցների «առաքելությունները» շուտով ուշացած կմտնեն նաև Երևանի դատարկված փողոցներ: Եվ ով սա դեռ չի հասկացել պարզապես անուղեղ բիոզանգված է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը