14 08 2023

Ոչ թե մահվան Գազել, այլ՝ ՄԱՀՎԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ․ Կարեն Քոչարյան

Ոչ թե մահվան Գազել, այլ՝ ՄԱՀՎԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը, Կեսարի կեցվածքով, հայտարարեց, որ «Գազելների դարաշրջանն ավարտվեց»: Այս իշխանության թրաշված և անթրաշ ջահելներն այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե փողոցի գազելն է կամ բանակի ելակը, այլ կառավարման բարդակը: 11 զոհ Երևան-Գյումրի մայրուղու վրա... 19 զոհ Սուրմալույում... 15 զոհ Վարդենիսի զորամասում... բազմաթիվ զոհեր ավտոճանապարհներին՝ այդ թվում հղի կնոջ մահը վարչապետի շարասյան պատճառով... անթիվ-անհամար զոհեր և խեղված ճակատագրեր թմրանյութերի և բեթինգների պատճառով... Երևանի շինարարական փոշու հետևանքներն էլ հետո դեռ կզգաք: Տղաներ և աղջիկներ, դուք ունակ չեք որևէ բան անելու, դուք շարքային պարազիտներ եք...
ՀԳ. Ոչ թե մահվան Գազել, այլ՝ ՄԱՀՎԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ